ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Փարաջանովը»`«Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ»

«Փարաջանովը»`«Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ»
24.07.2013 | 12:06

«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն Օդեսայի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

«Փարաջանովը» Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ռեժիսորներն են` Սերժ Ավետիքյանը և Օլենա Ֆետիսովան: Փարաջանովին մարմնավորել է ինքը՝ Սերժ Ավետիքյանը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը եզրափակվեց «Փարաջանով» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ: Սերժ Ավետիքյանն իր խոսքում նշեց, որ ինչպես Փարաջանովը, այս ֆիլմն էլ աշխատեց սահմաններ չունենալ: «Իհարկե, Փարաջանովը պատկանում է հայերին, վրացիներին, ուկրաինացիներին, նաև ֆրանսիացիներին, որովհետև այնտեղ նրան շատ են սիրում, բայց Փարաջանովի արվեստը համամարդկային է»,- ասաց նա:
100 րոպե տևողությամբ խաղարկային ֆիլմը յուրօրինակ վերաբերմունք է 20-րդ դարի մեծագույն ռեժիսորի հիշատակին և նրա թողած անգնահատելի ժառանգությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ